Օգոստոսի 4-ին, ժամը 11.30-ին,  Շիրակի մարզի Փանիկ գյուղի գյուղամիջում «ԳԱԶ-53»  մակնիշի ավտոմեքենա է հարվածել  գազատար խողովակի հենասյանը, ինչի հետեւանքով խողովակը պոկվել եւ ընկել է հենասյան մոտ կանգնած 76-ամյա կնոջ վրա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: