Այսօր` հունիսի 14–ին ժամը 15-ին  նախատեսված Երեւան-Կունդուզ/ISAF հեռուստակամուրջը Աֆղանստանում հայ խաղաղապահ գումարտակի զինծառայողների եւ նրանց ընտանիքների համար տեխնիկական պատճառներով հետաձգվում է:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, Երեւան-Կունդուզ կապի խափանվել է:

Հիշեցնենք, որ հեռուստակամուրջը նախատեսված էր Հայաստանում ՆԱՏՕ-ի հերթական շաբաթվա շրջանակում: Այդ շաբաթվա ընթացքում նախատեսվում են նաեւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների այցեր Երեւան, հանդիպումներ եւ մի շարք միջոցառումներ: