4-5 ընկերություններ բանակցություններ են վարում Հայաստանում արեւային էլեկտրակայանների կառուցման շուրջ: Այս մասին օգոստոսի 5-ին կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի հիմնադրամի նախագահ Թամարա Բաբայանը: Նրա խոսքով, այդ ընկերությունները հետաքրքրված են ինչպես Հայաստանում արեւային ճառագայթման պոտենցիալով, այնպես էլ բարենպաստ իրավական դաշտով:

«Հունիսին ընդունված օրենքի փոփոխությունների համաձայն՝ այլընտրանքային էներգետիկայի օբյեկտների համար 20 տարվա ընթացքում ցանցում երաշխավորված սպառում է նախատեսվում: Մնում է միայն արեւային էլեկտրաէներգիայի համար սակագին որոշել»,- պարզաբանեց Բաբայանը:

Հիշեցնենք, որ 2000-2001թ.թ. Հայաստանում հայ-նիդեռլանդական «ArmNedSun» ծրագիր անցկացվեց՝ արեւային ճառագայթումը չափելու եւ արեւային էներգիայի համար բարձր պոտենցիալ ունեցող շրջանների ընտրության համար: Դրանից հետո մեր երկրում արեւային կայանների շինարարությամբ հետաքրքրվել են Նիդեռլանդներն ու Գերմանիան: