Քարվաճառում ոչնչացված ադրբեջանցի դիվերսանտի ընտանիքը դիմել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին՝ խնդրելով աջակցել սպանվածի դիակի վերադարձման հարցում:

Կովկասի մահմեդականների վարչության մամուլի ծառայության ղեկավար Ռահիմ Դադաշովը APA-ին հայտնել է, որ դիմումը փոխանցվել է այսօր: Նրա խոսքով՝ ներկայումս Փաշա Զադեն քննում է դիմումը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խումբը վնասազերծվել էր ԼՂՀ Քարվաճառի շրջանում: Խմբի երկու անդամներ, Շահբազ Գուլիեւը եւ Դիլհամ Ասքերովը ձերբակալվել են ԼՂՀ Քր.օր.-ի մի շարք հոդվածներով:

Խմբի 3-րդ անդամը ոչնչացվել է ձերբակալման ժամանակ: Սպանված լուսանկարում հարազատները ճանաչել են ոմն Հասան Հասանովի: Նա թաղվել է ԼՂՀ տարածքում՝ Մարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ: