Հունիսի 12-ին, ժամը 13.18-ին ահազանգ  է ստացվել, որ ավտոպատահար է տեղի ունեցել Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» կենտրոնից, դեպքի վայր է մեկնել Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ, դեռեւս չպարզված հանգամանքներում, շինարարական դյուռավառ նյութերով բեռնված «Ֆորդ-տրանզիտ» մակնիշի 06 ՍՕ 602 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ, 1951 թ. ծնված Ա. Պետրոսյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:

Մինչ ավտոմեքենայի` երթեւեկելի հատված տեղափոխելը, հրշեջ-փրկարարների կողմից դեպքի վայրում իրականացվել է հերթապահություն:

Պատահարի հետեւանքով ուղեւոր, 32-ամյա Արտյոմ Պետրոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի հիվանդանոց:

Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է ծանր: