«Smart»-ը ծրագրում է թողարկել նոր սերնդի «ForTwo» եւ «ForFour» մոդելների էլեկտրական տարբերակներ: Նոր էլեկտրամեքենաները կհայտնվեն 2016թ.-ին, իսկ մինչ այդ կթողարկվի «ForTwo» ընթացիկ մոդելը էլեկտրական շարժիչով:
Այս ամիս Բեռլինում ներկայացվել են «Smart»-ի նոր սերնդի «ForTwo»-ն եւ «ForFour»-ն: Նորույթների համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերին Փարիզի միջազգային ավտոսրահում, իսկ վաճառքում այն կհայտնվի ընթացիկ տարվա վերջին:
Համեմատելով նախորդի հետ՝ «Smart»-ն էական փոփոխություններ է կրել ինչպես դիզայնում, այնպես էլ տեխնիկապես: Մեքենան կառուցվել է նոր հարթակի վրա, որը մշակվել է «Renault»-ի հետ համատեղ. նույն հիմքի վրա կառուցվել է նոր սերնդի «Renault Twingo»-ն, որն արդեն հասանելի է Եվրոպայում, հաղորդում է «Autonews»-ը:
Վաճառքի սկզբին մեքենան հասանելի կլինի բենզինի շարժիչներով: «Smart»-ի հիմնական տարբերակներում դրանք կունենան 1.0 լիտր ծավալով մթնոլորտային սարքավորումներ, որոը թոըյլ կտա 60 եւ 72 ձիաուժ զարգացնել:
«Smart»-ի բոլոր տեսակներում առկա կլինի «Start-Stop» համակարգը:





























