Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական Star TV եւ NTV հեռուստաընկերությունների համատեղ եթերում վիրավորական հայտարարություն է արել հայերի հասցեին, որը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ուղիղ եթերում պատասխանելով հաղորդավարի հարցերին, անդրադարձել է նաեւ ժողովրդի կողմից քննարկվող իր արմատների հարցին:
«Իմ արմատները Ռիզեից են: Ինձ ասում էին, թե վրացի եմ, ավելին, մեկը կանգնեց ավելի կեղտոտ բան ասաց՝ պնդելով, թե ես հայ եմ»,-ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:





























