Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողները Հրազդանի կիրճից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գեւորգ Չ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի /կողոպուտ/ 1-ին մասի մեղադրանքով: