Արցախի նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի ԱԻՆ փոխնախարար Էդիկ Բարսեղյանին պարգեւատրել է Արցախի բարձրագույն մեդալներից մեկով:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կազմակերպմանը ցուցաբերած գործուն մասնակցության համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ, Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Էդիկ Բարսեղյանին «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրելու մասին: