NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Երևան-Գյումրի հատավածում (70-րդ կմ) հայտնաբերված դիակի մասին:
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 6-ին, ժամը 10.55-ին, Հայաստանի ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատավածում (70-րդ կմ) հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի:
NEWS.am-ի տեղեկություններով՝ գազալցակայանի շենքում հայտնաբերված տղամարդը այդ գազալցակայանի պահակն է: Թե ինչ հանգամանքներում է մահացել նա, NEWS.am -ը փորձել է ճշտել ոստիկանությունից: Լրատվության վարչությունից նշել են, որ այս պահի տվյալներով դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննություն է կատարվում: Նշենք, որ նա 54 տարեկան Ս. Խ.-ն էր:





























