«Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը օգոստոսի 8-ին Թուրքիայի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Նիհաթ Պակդիլի հետ կքննարկի Թուրքիայից ներմուծվող պտուղ-բանաջարեղենային արտադրանքի ծավալների մեծացման հնարավորությունը, ասվում է ռուսական գերատեսչության հաղորդագրությունը:

Թուրքիայի գյուղատնտեսության նախարարության պարենի եւ վերահսկողության գլխավոր դիրեկտորատի պետքարտուղարի տեղակալի հետ բանակցությունները կընթանան հեռախոսային համաժողովի ձեւաչափով:

«Ռոսսելխոզնադզորը» օգոստոսի 1-ից սահմանափակել է լեհական մրգերի ու բանջարեղենի ներմուծումը ՌԴ տարածք, ում մասնաբաժինը 2013թ. ՌԴ բանջարեղենի ընդհանուր ներմուծման մեջ կազմել է 8,7%, մրգերի ներմուծման մեջ՝ 7,8%:

Հուլիսի 18-ին «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես արգելել է Մոլդովայից թարմ մրգերի ներմուծումը Ռուսաստան: