Հյուսիսային Իրաքում քուրդ պետպաշտոնյան նախազգուշացրել է, որ եզդի փոքրամասնության 50 հազար ներկայացուցիչներ սովամահ կլինեն, եթե մոտ ժամանակներս նրանց օգնություն չցուցաբերվի:
Եզդիները ստիպված են եղել տեղափոխվել լեռներով ուտելիքի փոքր պաշարներով, երբ անցած շաբաթ «Իսլամական պետություն» խմբակցության զինյալ-ջիհադիստները զավթել են Սինջար քաղաքը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Փեշմերգի» քուրդ մարտիկների առաջնորդը հաղորդել է, որ շատ փախստականներ մահացել են:
Օգոստոսի 5-ին ՄԱԿ-ը հայտարարել էր, որ զինյալների հարձակման հետեւանով 40 եզդի երեխաների մահվան մասին արժանահավատ տեղեկություն է ստացել:





























