ՀՀ հավաքական թիմերի կենտրոն` «Կիլիկիա» մարզական ավանում հունիսի 12-ին տեղի է ունեցել Սամբո ըմբշամարտի հայաստանցի առաջին աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի հուշամրցաշարը: Այն կազմակերպել էին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը:
Ստորեւ ներկայացնում ենք մրցաշարի հաղթողներին.
52 կգ քաշային կարգ-Տիգրան Կիրակոսյան (ԲԿՄԱ)
57 կգ ք/կ-Վահան Վարդանյան (Գյումրիի համալիր մարզադպրոց)
62 կգ ք/կ-Շահեն Օհանյան (Վանաձորի "Գագիկ Ղազարյան" մարզական ակումբ)
68 կգ ք/կ-Արտավազդ Մինասյան (Գյումրիի համալիր մարզադպրոց)
74 կգ ք/կ-Աշոտ Դանիելյան (Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղ)
82 կգ ք/կ-Մավրիկ Նասիբյան (Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղ):
Բոլոր մրցանակակիրները պարգեւատրվել են մեդալներով եւ դիպլոմներով, հաղթողները` նաեւ գավաթներով: Թիմային հաշվարկով առաջին տեղն է գրավել Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը, լավագույն տեխնիկայի համար հատուկ մրցանակի է արժանացել` 68 կգ քաշային կարգում հանդես եկող Վաչիկ Վարդանյանը:
Հիշեցնենք, որ հուշամրցաշարը ավանդական է եւ այս տարի անց էր կացվում արդեն 15-րդ անգամ: Հավելենք, որ մրցաշարի բարձր մակարդակով անցկացումը հնարավոր է դարձել նաեւ սպորտի վարպետ, կազմկոմիտեի պատվավոր նախագահ Արմեն Իսրայելյանի եւ «Կիլիկիա» մարզավանի տնօրեն Յուրա Բեգլարյանի անշահախնդիր աջակցության շնորհիվ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Սամբոյի ֆեդերացիայից:

























