Ռուսաստանը ծրագրում է զարգացնել հարաբերություննները Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ: Այդ մասին հաղոդրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Վասիլի Նեբենզյային:
«Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը մեզ համար հատուկ նշանակություն է ձեռք բերում: Մենք չենք պատրաստվում հրաժարվել մեր ավանդական գործընկերների հետ համագործակցությունից, թեեւ նրանք համագործակցությունը կրճատելու, սառեցնելու, պատժամիջոցների ենթարկելու ուղղությամբ շատ քայլեր են ձեռնարկում: Սակայն մեր առջեւ միշտ կանգնած է եղել տնտեսական գործունեությունը դիվերսիֆիկացնելու խնդիրը: Այժմ, հաշվի առնելով ընթացիկ իրավիճակը, մենք առավել ակտիվորեն կզբաղվենք դրանով», - ընդգծել է փոխնախարարը:
Նեբենզյան նաեւ համոզվածություն է հայտնել, որ այս տարածաշրջանի երկրների հետ հետագա համագործակցությունն իր պտուղները կտա:





























