Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի աղջիկը՝ Ալինա Ֆերնանդես Ռեւուելտան, ով ավելի քան 20 տարի առաջ գաղտնի արտագաղթել էր երկրից, վերադարձել է Կուբա՝ ծանր հիվանդ մոր մոտ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Նրա մայրը՝ 88-ամյա Նատալյա Ռեւուելտա Կլեուսը հոսպիտալացվել է մայրաքաղաքային կլինիկաներից մեկում: Այժմ նրա վիճակը բարելավվել է, սակայն շարունակում է մնալ ծանր:

Ալինա Ֆերնանդեսը, ով այժմ 58 տարեկան է, 1993թ. իսպանական զբոսաշրջիկի փաստաթղթերով գաղտնի լքել էր Հավանան: Նա հայտնի է իր հոր քաղաքականության նկատմամբ քննադատական հայացքներով: Նրա գրչին է պատկանում «Ալինա. Ֆիդել Կաստրոյի խռովարար դստեր հիշողությունները»: