ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայումս Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարման իմաստ չի տեսնում, հաղորդում է RBK-ը:

«Պետք է հաշվի առնել, որ ռուսական բանակը ուկրաինականից թվով ավելի շատ է: Ուստի հարցն այստեղ ուկրաինական բանակին լրացուցիչ սպառազինություն տրամադրելու մեջ չէ», - հայտարարել է Օբաման:

Նրա խոսքով, այժմ ուկրաինական զինվորները «պայքար են մղում գրոհայինների խմբի դեմ, ովքեր ներքաշված են սարսափելի բռնության գործընթացում, սակայն չեն կարող դիմադրել ուկրաինական բանակին»:

Օբաման հավելել է, որ եթե ԱՄՆ-ը նկատի Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, ապա դա «այլ հարց է»: «Սակայն մենք դեռ այս փուլում ենք», - հստակեցրել է ամերկյան նախագահը:

Օբամայի խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է Ուկրանային տրամադրել իր երկրի պաշտպանության համար անհրաժեշտ օգնության ողջ փաթեթը: Ընդ որում, նա ընդգծել է, որ «լավագույն տարբերակը վերադարձն է քաղաքական գործընթացներին»: