Արցախում զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքների նկատմամբ ուշադրությունը պետք է լինի պետության եւ հասարակության ուշադրության կենտրոնում: Այդ մասին օգոստոսի 7-ին կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Իր հերթին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոչ արել մեկ րոպե լռությամբ հարգել զոհված հերոսների հիշատակը: Նա նշել է, թե Հայաստանի կառավարությունն ու ողջ հայ ժողովուրդը սգում է անդառնալի կորստի կապակցությամբ: Հերոսները արժանի պատասխան են տվել Ադրբեջանի ագրեսիայի եւ կանխել հակառակորդի ներթափանցման բոլոր փորձերը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շփման գոտի դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին:
Հայկական կողմից զոհվել է 6 զինծառայող՝ Զորիկ Գեւորգյանը, Գոռ Գրիգորյանը, Արարատ Խանոյանը, Սարգիս Մովսիսյանը, Ազատ Ասոյանը, Խաչատուր Բադասյան, Արամ Գրիգորյանը: Նրանք հետմահու պարգեւատրվել են ՀՀ եւ ԼՂՀ պետական պարգեւներով:





























