Կիեւի Մայդանում երեկ՝ օգոստոսի 6-ին, դիմադրության արդյունքում տուժածներ կան ինչպես իրավապահների, այնպես էլ ակտիվիստների կողմից: Հայտնի է նաեւ հասարակական կարգի խախտման համար առաջին ձերբակալվածների մասին տվյալներ, հաղորում է UNN-ը:

Հայտնի է դարձել, որ «Կիեւ-1» մայրաքաղաքային գումարտակի առնվազն երեք մարտիկ գանգուղեղային վնասվածք են ստացել: Տուժածները հոսպիտալացվել են:

Իրավապահները իրենց բարիկադները պաշտպանող մի քանի մարդկանց են ձերբակալել:

Մասնավորապես, հաղորդվում է, որ բողոքողները դիմադրություն են ցույց տվել իրավապահներին: Նրանք զինված են հրազենով, ոստիկանների վրա են շպրտում սալարկներ եւ «մոլոտովյան կոկտեյլ»:

Այժմ Մայդանի ողջ տարածքը հսկում են շտապ օգնության մի քանի մեքենաներ:

Մայդանի վրանային քաղաքի բնակիչները ջարել են վրանները, որպեսզի խանգարեն իրավապահպաններին եւ Կիեւի կոմունալ ծառայությունների ներկայացուցիչներին: