Օգոստոսի 7-ին, ժամը 13.20-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 11.26-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Արդաբիլ քաղաքից 42 կմ արեւելք, տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.17 աստիճան եւ արեւելյան երկայնության 48.75 աստիճան:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա:
Զոհեր եւ ավերածություններ չկան:





























