Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը հայտարարել է բյուջետային միջոցների խիստ տնտեսման ռեժիմ մտցնելու անհրաժեշտության մասին:
«Խիստ տնտեսման ռեժիմը պետք է ամենուր իրականացվի: Միայն նրանք, ովքեր նոր արտադրություն եւ հարկատուների թվաքանակի աճին նպաստող պայմաններ կստեղծեն, կարող են լրացուցիչ եկամուտ ակնկալել», - հայտարարել է Մյասնիկովիչը, հաղորդում է AFN-ը:
Մյասնիկովիչը նաեւ հաղորդել է, որ աշխատավարձերի աճը պետք է սահմանափակել աշխատանքի արտադրողականության աճով:
«Ոչ ոք իրավունք չունի ոչ մի ավելորդ ռուբլի հաշվեգրել, եթե աշխատավարձի ֆոնդի աճի տեմպը մեծ է իր արտադրողականության աճից տեմպից», - ընդգծել է վարչապետը:





























