Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 17 դեպքից բացահայտվել է 10-ը, դրամանենգության 2 դեպքից` 1-ը, մարմնական վնասվածք հասցնելու` 14, խարդախության 7 եւ ապօրինի ծառահատման 1 դեպքերը բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 եւ գողության 18 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: