Ֆրանսիայի մայրաքաղաքի նոր քաղաքապետ Անն Իդալգոն հետեւել է իրեն նախորդողին՝ կուսակից-սոցիալիստ Բերտրան Դելանոեին:
Վարորդների դեմ գլխավոր պայքարողին հետեւելով՝ քաղաքապետը որոշել է խստացնել երթեւեկության կանոնները Փարիզի կենտրոնում:
Առաջին կին քաղաքապետը հրապարակել է նոր միջոցառումները, որոնք, դատելով ամենից, կարող են ստիպել շատ փարիզաբնակների հրաժավել անձնական փոխադրամիջոցից: Խոսքը Փարիզում երթեւեկության արագության հերթական սահմանափակման մասին է:
«Կանաչների» կուսակցության խմբակցության համաձայն՝ մայրաքաղաքի վարչական խորհրդում Անն Իդալգոն հայտարարել է շրջանների ընդլայնման մասին, որտեղ այժմ թույլատերլի արագություն 50 կմ/ժ-ը կնվազեցվի մինչեւ 30 կմ/ժ-ի, ինչի արդյունքում Փարիզը կդառնա Եվրոպայի ամենադանդաղ քաղաքներից մեկը, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Ավելին , մի շարք փողոցներ, հատկապես քաղաքի կենտրոնում, կվերածվեն հեծանվորդների ու հետիոտների համար գոտիների, իսկ մեքենաների թույլատրելի արագությունը կկազմի 20կմ/ժ: Միայն որոշ տրանսպորտային մայրուղիներ, ինչպես Ելիսեյան դաշտերն են եւ Սենայի ափին գտնվող մայրուղիները, կպաշտպանեն նախկին 50կմ/ժ արագությունը:
Քաղաքապետարանը վստահեցնում է, որ այդ ամենն արվում է «քաղաքի բնապահպանության բարելավման նպատակներով»:





























