«Google» ընկերությունը ձեռք է բերել երիտասարդ բջջային հաղորդագրիչ «Emu» - ին, որի գլխավոր առանձնահատկությունը «Siri» հիշեցնող  վիրտուալ գործիքն է: Այդ մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով «Techcrunch»-ին:

«Emu»-ն բետա-տարբերակից դուրս է եկել միայն այս տարի: Ծրագրի մեջ ներկառուցված «օգնականը» լուծում է խնդիրներ, որոնք հիմնված են օգտատերի զրույցների վրա հաղորդագրիչի հետ, օրինակ, հանդիպումներն ավելացնում է օրացույցի մեջ, հիշեցումներ է տեղադրում, նույնիսկ ռեստորանում սեղան է պատվիրում:

Ընկերության համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Գամի Հաֆսթայնսոնը նախկինում աշխատել է «Google»-եւ եւ «Apple»-ում, որտեղ զբաղվել է «Siri» մշակմամբ: «Emu»-ն նաեւ «Google Now» է հիշեցնում, որը զրույցում ենթատեքստ է գտնում օգտատիրոջ ծրագրերի մասին, որպես տեղեկություններ տրամադրի ռեստորանների վարկանիշերի կամ մոտակա ֆիլմերի մասին: