Kickstarter հարթակում ավարտվել է ամենասովորական կարտոֆիլի աղցանի պատրաստման համար դրամական միջոցների հավաքագրման արտասովոր արշավը: Չնայած նախագծի տարօրինակությանը, նրա հեղինակին՝ Օհայոյից Զաք Բրաունին, հաջողվել է 55.492 դոլար հավաքել շուրջ 7 հազար հոգուց: Ընդհանուր առմամբ, Զաքի էջը Kickstarter-ի պատմության մեջ չորրորդ տեղն է զբաղեցրել այցելությունների թվով:
PotatoStock 2014 հանդիսավոր երեկույթին հրավիրվելու են դրամահավաքի բոլոր մասնակիցները, ովքեր կցանկանան ժամանել, իսկ մյուսները կկարողանան հետաքրքիր գործընթացին հետեւել համացանցի միջոցով:
Ըստ Newsru-ի, Զաքը խոստանում է կատարել նաեւ իր մյուս խոստումները. նա նախագծի խորհրդանիշով տարբեր հուշանվերներ կուղարկի, ինչպես նաեւ անուն առ անուն կնշի բոլոր 6911 հովանավորներին:
Բացի այդ, Զաքը մտադիր է հավաքված գումարի «զգալի մասն» ուղղել Կենտրոնական Օհայոյի անտունների եւ սովյալների օգնության մշտական հիմնադրամ ստեղծելուն: Եկամուտի մի որոշ հատված էլ նա ցանկանում է ծախսել կոմերցիոն ընկերություն ստեղծելու համար, որը կմասնագիտանա «ամբողջ աշխարհում հումորի եւ ուրախության» տարածման մեջ:





























