Բիսֆենոլ-Ա-ի վտանգի մասին, որն առկա է սննդի պլաստիկներում եւ լայն կիրառելւ շատ այլ մթերքներում, գիտնականները վաղուց են նշում: Վերջերս հետազոտողները Թուլուզայից հաստատել են, որ նույնիսկ քիչ քանակությամբ բիսֆենոլ-Ա-ն ներարգանդային զարգացման փոիլում գտնվող պտղի վրա ազդեցությամբ կարող է հանգեցնել սննդի անհանդուրժողականության:
Հայտնի է, որ Երկրի բնակիչների ավելի քան 20 տոկոսը տառապում է սննդի հանդեպ ալերգիայից կամ որոշ մթերքների հանդեպ անհանդուրժողաքկանությունից: Թեեւ գիտնականները հստակ չգիտեն, ինչով է պայմանավորված առողջական տվյալ խնդիրըմ նրանք առավել հակված են արտաքին գործոնների ազդեցությանը շրջակա միջավայրի կողմից, հաղորդում է «Meddaily»-ն:





























