«Apple»-ի նախկին աշխատակից Սամ Սունգը որոշել է վաճառել «Apple»-ի ֆիրմային վերնաշապիկը, բեյջը եւ այցեքարտը: Իրերը նա «eBay» աճուրդում է վաճառքի հանել:

Աճուրդը  կշարունակվի մինչեւ օգոստոսի 15-ը: Նախնական գինը կազմել է 500 դոլար, այսօր այն մոտ է 8000 դոլարի:

Իրերի վաճառքից ստացված գումարը երիտասարդը որոշել է նվիրաբերել «Children's Wish BC/YK» բարեգործական հիմնադրամին եւ այդ կերպ օգնել երեխաներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: http://ria.ru/

Ինչ-որ ժամանակ առաջ Սամ Սունգն աշխատում էր Վանկուվերում «Apple» խանութում: Նրա ինքնատիպ անունն ու ազգանունը, որոնք նույնահունչ են «Apple» ընկերության հիմնական մրցակցի անվանմանը, նկատել են այցելուները եւ մեկ ակնթարթում շարքային աշխատակիցը հայտնի է դարձել: Ավելի ուշ Սամ Սունգը հեռացել է «Apple»-ից: