Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 8-ին, ժամը 06.29-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Իջեւան ավտոճանապարհին՝ Իջեւան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, կա 2 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իջեւան-Երեւան ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Ռենջ Ռովեր» մակնիշի (վարորդ` Ս. Պ., ծնվ. 1990թ.) 34 SQ 554 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել, ինչից ուղեւոր 23-ամյա Վ. Ս.-ն հոսպիտալացվել է Իջեւանի ԲԿ:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրջեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան:





























