ՌԴ-ի Պետդումայում առաջարկում են արգելել պետծառայողներին էլեկտրոնային փոստով տեղեկատվություն ուղարկել ծառայողական օգտագործման համար, հաղորդում է «Izvestia»-ն: Անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման հարցերով պետդումայի հանձնաժողովի նախագահ Իրան Յարովայան պարբերականին հաղորդել է, որ պատգամավորները ցանկանում են քրեական պատասխանատվություն մտցնել ծառայողական օգտագործման տեղեկատվության տարածման համար:

Նա կարծում է, որ պետպաշտոնյաները պետք է պատասխանատվություն կրեն ոչ պետական էլեկտրոնային սերվերների միջոցով ծառայողական տեղեկատվություն փոխանցելու համար: Յարովայի կարծիքով, դա գործնականում համարժեք է փաստաթղթերի նկատմամբ ազատ հասանելիությանը:

Գործնականում ծառայողական օգտագործման համար տեղեկատվության բացահայտումը հավասարեցվում է պետական գաղտնիքի բացահայտմանը՝ ՌԴ-ի քրեական օրենսգրքի համապատասխան պատժով: «Մենք այսօր օրենսդրությունում առաջարկություններ ու փոփոխություններ ենք պատրաստում ծառայողական տեղեկատվության պատշաճ պաշտպանության ապահովման մասով:

 Ծառայողական գործունեությամբ պայմանավորված պետածառայողներին հասանելի տեղեկատվությունը պետք է օգտագործվի բացառապես ներծառայողական փոխանակության եւ քննարկման ձեւաչափով՝ այդ տեղեկատվությունը չպետք է «սավառնի ամպերում», սոցիալական կայքերում», - հայտարարել է Յարովայան: