Մանկապարտեզի տարիքի երեխան ներթափանցել է Սպիտակ տան տարածք: Փոքրիկը անցել է չուգունե պատնեշով եւ հայտնվել ԱՄՆ նախագահի նստավայրի մարգագետինների մոտ:

Անմիջապես միջադեպի վայր են ժամանել Գաղտնի ծառայության աշխատակիցները, որոնց գործառույթների մեջ է մտնում նաեւ ԱՄՆ բարձրագույն պաշտոնատար անձանց պահպանությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Մենք որոշեցինք սպասել հարցաքննության համար, մինչեւ նա կսովորի խոսել, եւ վերադարձրին նրանք ծնողներին»:

Հավելենք, որ Սպիտակ տանը ապրել եւ աշխատել են ամերիկյան բոլոր առաջնորդները, բացառությամբ Ջորջ Վաշինգթոնի: Երկրի ղեկավարի նստավայրի մոտակայքում պարբերաբար ձերբակալում են տարածք մուտք գործել ցանկացող մարդկանց: