Ռուսաստանում ՆԳՆ-ի աշխատակիցների եւ Հատուկ նշանակության կենտրոնի «Ռիս» արագ արձագանքման ջոկատի մարտիկների օգնությամբ խափանվել է էթնիկ կազմակերպված խմբի գործունեությունը, որի անդամները կասկածվում են փրկագին նպատակով ռուս գործարարի առեւանգման մեջ:
Այս տարվա հուլիսին չարագործները Մոսկվայում առեւանգել են գործարարին եւ նրա հարազատներից 500 հազար դոլար փրկագին պահանջել: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ «մարդու առեւանգում» հոդվածով, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ-ի մամուլի ծառայությանը:
Մոսկվայի Միտիշչի շրջանում անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել են հանցագործության մեջ կասկածյալները: Նրանք բոլոր 11-ը 28-ից 47 տարեկան Ադրբեջանի հանրապետության քաղաքացիներ են: Կասկածյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Այժմ միջոցառումներ են անցկացվում ձերբակալվածներին նմանատիպ հանցագործություններին մասնակից լինելուն հաստատման ուղղությամբ:





























