Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Մեծ Մանթաշ գյուղից բերման են ենթարկել 50-ամյա Մհեր Ս.-ին: Նրա վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում հայտնաբերվել է 12 խմ փայտանյութ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա «Հայանտառ»-ի Եղեգնուտի անտառտնտեսությունից փայտանյութը ձեռք է բերել ապօրինի ծառահատման միջոցով, ինչի հետեւանքով պետությանը պատճառել է զգալի չափի նյութական վնաս:

Նախապատրաստվում են նյութեր: