Միջազգային հանրությունը ներկայումս պետք է ուշադրությունը սեւեռի հենց Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման վրա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը՝ անդրադառնալով Հայաստանի հասցեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի թշնամական եւ ոչ կառուցողական հայտարարությանը, որ պատերազմը չի ավարտվել եւ կարող է սկսվել դրա երկրորդ փուլը:

Դեսպանն ընդգծել է, որ հասկանում է հարցը, բայց այս պահին անհրաժեշտ է փորձել կոչ անել սպասվող հանդիպման բոլոր կողմերին առավելագույն ջանքեր գործադրել լարվածության նվազեցման համար:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ օգոստոսի 8-ին, աշխատանքային այցով կժամանի Սոչի, որտեղ հաջորդ օրը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսված է նաեւ հանդիպում Պուտինի եւ Ալիեւի միջեւ: Կա հավանականություն, որ կլինի նաեւ եռակողմ հանդիպում: