Աբովյան քաղաքում գտնվող «Քրեյզի» գիշերային ակումբում, օգոստոսի 7-ի գիշերը վիճաբանություն է տեղի ունեցել:
NEWS.am-ի տեղեկություններով` վիճաբանությունը ծագել է հաճախորդների ու պարուհու միջեւ, որը վերաճել է ծեծկռտուքի:
Հաճախորդները պարուհուն հարվածներ են հասցրել, որից հետո ստիպված է եղել միջամտել մեկ այլ երիտասարդ եւ ավելի է թեժացել կռիվը:
NEWS.am-ը տեղեկացել է, որ գործով զբաղվում են իրավապահները եւ վիճաբանության մասնակիցներից մեկին, ով կասկածվում է պարուհուն հարվածներ հասցնելու մեջ, բերման են ենթարկել ոստիկանության բաժին:
Կատարվում է հետաքնննություն:





























