Օգոստոսի 7-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Վարդաշենի 9-րդ փողոցի թիվ 48 հասցեից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 25-ամյա Կամո Խ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. մայիսի 22-ից ՌԴ Օրենբուրգի մարզի Օրենբուրգ քաղաքի թիվ 1 ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք հասցնելու մեղադրանքով:





























