Իսրայելական զինուժի կողմից թուրքական Mavi Marmara նավի դեմ իրականացրած գործողություններից հետո թուրք հաքերները սկսել են իսրայելական կայքերի դեմ հարձակումները։

Թուրքական Dunyagazetesi կայքէջի փոխանցմամբ՝ թուրք հաքերներին հաջողվել է կոտրել Թել Ավիվի քաղաքապետարանի կայքէջը եւ թողել հակաիսրայելական գրություններ։

Վերջին 2 շաբաթվա մեջ Թել Ավիվի քաղաքապետարանի կայքէջը արդեն 2-րդ անգամ է թուրք հաքերների հարձակմանը ենթարկվում։

Քաղաքապետարանի կայքէջի պատասխանատուները հակաիսրայելական գրությունները ջնջելու եւ կայքը վերականգնելու համար ժամանակավորապես դադարեցրել են կայքի աշխատանքը։