Հոնկոնգում վաճառքի է հանվել մասնավոր տունը աշխարհում ամենաթանկ բնակտարածքով, հաղորդում է «MarketWatch»-ը:
Շքեղ առանձնատան արժեքը «Victoria's Peak» արվարձանում կազմում է 819,1 մլն հոնկոնգյան դոլար(105,7 մլն դոլար): Տարածքը կազմում է 433 քառ. մետր, այսինքն մեկ քառակուսի մետրի արժեքը կազմում է 244 հազար դոլար, ինչն աշխարհում բացարձակ ռեկորդ է: Տունը նաեւ ամենաթանկ օբյեկտն է, որը երբեւէ վաճառքի է հանվել Հոնկոնգում, նշում է «Ինտերֆաքսը»:
«Sun Hung Kai Properties» ընկերության կառուցած առանձնատանը կա չորս ննջարան, լողավազան, այգի, տանիքին բացօթյա պատշգամբ, երկու մեքենայի համար նախատեսված ավտոտնակ:




























