«British Airways» ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքներն Իրաքի տարածքում երկրում լարվածության աճի պատճառով եւ ավիահարվածների, որոնք ԱՄՆ-ի ուժերը հասցնում են իսլամիստ գրոհայինների դիրքերին: Այդ մասին հաղորդում է «NDTVсо»-ն՝ վկակայակոչելով ավիափոխադրողի ներկայացուցչին, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Ավիաընկերության ներկայացուցչի խոսքով՝ «British Airways»-ը ժամանակավորապես դադարեցնում է թռիչքներն Իրաքի օդային տարածքում: Նա նշել է, որ չվերթները, որոնք օգտագործում են Իրաքի տարածքով ուղերթները, օրինակ դեպի Դոհա կամ Դուբայ, չեղյալ չեն հայտարարվելու: «Այդ չվերթները կիրականացվեն այլ երթուղիներով»,- ասել է ընկերության ներկայացուցիչը: