Ռուսաստանում, Մերձմոսկվայի հարավում, դպրոցականի են սպանել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ռուսաստանի իրավապահ մարմիններին:
Նախնական տվյալների համաձայն՝ օգոստոսի 9-ի վաղ առավոտյան մերձմոսկովյան Կաշիրում, դպրոցի մոտակայքում սպանված է հայտնաբերվել 2002թ.-ին ծնված տղա: Դեպքի վայր է ժամանել օպերատիվ-քննչական խումբ, որը հաստատել է՝ տղան մահացել է դանակի հարվածներից:
Աշխատանքներ են տարվում սպանության հանգամանքները հաստատելու համար, մեղադրյալին գտնելուն եւ ձերբակալելուն ուղղված միջոցառումներ են ձեռնարկվում: Ոստիկանության մամուլի ծառայությունում հաստատել են դեռահասի մարմնի հայտնաբերման փաստը:





























