Վաշինգթոնը չի ցանկանում ՄԱԿ-ի միջազգային դատարան տեղափոխել Արգենտինայի՝ ամերիկացի վարկատուների պարտքի վերակառուցման գործի դատաքննությունը: Հայտարարել է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Միջազգային դատարանը պատշաճ հարթակ չի համարում Արգենտինայի պարտքային խնդիրների լուծման հարցում, եւ նախկինի պես կոչ է անում  Արգենտիանային իր վարկատուների հետ փոխգործակցել մնացած հարցերի լուծման շուրջ:

Այսպիսով, ինչպես նշում են փորձագետները, Վաշինգթոնը փաստացիորեն խաչ է դրել Բունես-Այրեսի՝ վեճի քննարկումը ամերկյան իրավասությունից միջազգային հարթակ տեղափոխելու հույսերի վրա:

Արգենտինան Միջազգային դատարան է դիմել օգոստոսի 7-ին, սակայն  Միացյալ Նահանգները Միջազգային դատարանի մասնակից-երկիր չէ, ուստի այդ ատյանում նրա դեմ ուղղված ցանկացած հայց գործարկվելու համար պետք է տրվի Վաշինգթոնի նախնական հավանությունը: Պետքարտուղարությունում հստակ հասկացրել են, որ նման հավանոււթյուն չի տրվի:

2005թ. եւ 2010թ. Արգենտինան վերակառուցել է իր պետական պարտքը 100 մլրդ դոլար գումարի չափով: Դեֆոլտային պարտատոմսերի սեփականատերերին առաջարկվել էր սկզբնական արժեքի մոտ 70% զեղչով նոր արժեքթղթեր: Սակայն պարտքային արժեթղթերի մնացած 7%-ի սեփականատարերը, որոնք հիմնակում ամերիկյան սպեկույատիվ ներդրումային հիմնադրամներ են, առաջարկությանը չեն համաձայնել եւ պահանջել են պարտավորության 100%-անոց մարում: