Մեծ Բրիտանիայում էլեկտրոնային սիգարետի պայթյունի հետեւանքով տղամարդ է մահացել: 62-ամյա Դեւիդ Թոմփսոնի մարմինը հայտնաբերել են սեփական տան հյուրասենյակում Մերսիսայդ կոմսությունում, հաղորդում է «BBC News»-ը:
Ենթադրվում է, որ նա փորձել է սիգարետին միացնել լիցքավորման սարքը, որից հետ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել: Կրակը հաջողվել է մարել նախքան հրշեջների ժամանելը:
Այս տարվա հունվարին Մեծ Բրիտանիայի այս շրջանում 9 հրդեհ է գրանցվել էլեկտրոնային սիգարետների հետեւանքով:





























