Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Սիչուան նահանգում այսօր՝ օգոստոսի 9-ին, 4,0 բալ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդում է Չինական սեյսմագիտական կենտրոնը:

Աղբյուրի համաձայն, էպիկենտրոնը գտնվել է Մյանյան քաղաքի շրջանում: Երկրաշարժի օջախը գտնվել է 21 կմ խորության վրա:

Տուժածների եւ ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում:

Նշենք, որ օգոստոսի 3-ին Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Յունյան նահանգում վերջին 14 տարիների ամենաուժեղ՝ 6,5 բալ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Երկրաշարժի արդյունքում, վերջին տվյալներով, 615 մարդ է զոհվել; Տասնյակ հազարավոր մարդիկ անհայտ կորած են համարվում: