Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր տանող ճանապարհին օգոստոսի 8-ի երեկոյան ադրբեջանական կողմը կրակ է բացել ընթացող մեքենայի վրա: Վարորդը ժամանակին դուրս է թռել, իսկ մեքենան ամբողջությամբ այրվել է: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը, դեպքը տեղի է ունեցել Այգեպար գալու ճանապարհին:

«Վարորդը մեր գյուղի փեսա է, աներոջ տուն էր գալիս: Ինքն ընդհանրապես չի տուժել, ոչ մի վնասվածք չունի, բայց մեքենան լրիվ այրվել է»,- ասաց նա:

Դեպքի մասին այլ մանրամասներ գյուղապետը չգիտեր: