Փրկարար ծառայությունն օգոստոսի 9-ին, ժամը 11.07-ին ահազանգ է ստացել, որ Սիսիան-Նորավան ավտոճանապարհին, Նորավան գյուղի մոտակայքում վթար է եղել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Գորիս 207-րդ կմ-ին՝ Նորավան գյուղի մոտակայքում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Կիա» մակնիշի 22ՕՍ195 պետհամարանիշի եւ «Հոնդա» մակնիշի 34AR060 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով 7 հոգի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:





























