Օգոստոսի 8-ին, ժամը 18.30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի բութ վնասվածք, 9, 10 եւ 11-րդ կողերի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 54-ամյա Նարգիզ Ղ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ասել է, որ Վարդաշեն թաղամասում, թիվ 11 երթուղու միկրոավտոբուսի վարորդի կողմից արգելակման հետեւանքով, սրահում վայր է ընկել եւ ստացել մարմնական վնասվածքներ, ինչից հետո երթուղայինի վարորդը առանց օգնություն ցուցաբերելու` թողել է դեպքի վայրը եւ հեռացել:
Կատարվում է քննություն:





























