Կանադական հոսպիտալում մեկուսացվել է Նիգերիայից ժամանած հիվանդը, ում մոտ Էբոլայի տենդի նման ախտանիշներ են գրանցվել, հաղորդում է AFP-ը:

Տղամարդու մոտ հայտնաբերվել են շնչուղիների (ռեսպիրատորային) հիվանդության ախտանիշներ, նրա մոտ ուժեղ դողէրօցք է սկսել: Նշենք, որ Նիգերիան Արեւմտյան Աֆրիկայի այն մի քանի երկրներից է, որտեղ հաստատված են անբուժելի վիրուսով վարակման դեպքեր: «Կանադայի իշխանությունները որոշել են նշված հիվանդին ուղարկել կարանտինի՝ չնայած Էբոլայի պաշտոնական ախտորոշման բացակայությանը, նման ախտանիշներով բազմաթիվ այլ հիվանդությունների հավանականությանը», - ընդգծել է հասարակական առողջության տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Այլին դե Վիլլան: Այնուամենայնիվ, կանադական իշխանությունները այս հիվանդության համաճարակ սկսելու հնարավորությունները քիչ հավանական են համարում:

Ներկայումս Էբոլա վիրուսից ամենամեծ կորուստները գրանցվել են Սիերա-Լեոնեում, Լիբերիայում եւ Գվինեայում: Նիգերիայում վիրուսի 9 դեպք է գրանցվել: