Սոչիում վաղը՝ օգոստոսի 10-ին, կկայանա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը:

«Սոչիում վաղը կկայանա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որտեղ ըստ էության նախեւառաջ նախագահ Ալիեւը պետք է բացատրի վերջին շրջանում Ադրբեջանի կողմից նախաձեռնած ռազմական արկածախնդրության եւ իր այլատյաց հռետորաբանության իմաստը»,- գրել է նա:

Նշենք, որ այսօր էլ նախատեսվում է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը: