Նախօրեին` արտառոց դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մեկնման սրահում կտրուկ վատացել է քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը, նրա կյանքը չի հաջողվել է փրկել: Շտապօգնությունը ժամանել է, սակայն նա արդեն մահացած է եղել:

Հաջողվել է պարզել մահացածի ինքնությունը: Նա ՌԴ քաղաքացի Ֆ. Օգոևն է, 68 տարեկան է, որը, ամենայն հավանականությամբ, ունեցել է առողջական խնդիրներ: Դեպքով զբաղվում են իրավապահները: