Օգոստոսի 8-ին, ժամը 14.30-ին, Երեւանի Իսահակյան եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ԲՄՎ»-ն բախվել է մայթեզրի մոտ կայանված «Ֆոլքսվագեն» ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Միցուբիշի»-ի վարորդը, ուղեւորը եւ «ԲՄՎ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























