Սանկտ-Պետերբուրգում ավարտին է մոտեցել «Պուշկինյան Պետերբուրգ» երրորդ կրթամշակութային ծրագիրը ռուս հայրենակիցների համար, ովքեր բնակվում են արտասահմանում:
Ա.Ս. Պուշկինի համառուսական թանգարանի եւ ՌԳԱ ռուս գրականության ինստիտուտի (Պուշկինյան տուն) համագործակցությամբ Արտաքին կապերի քաղաքային հանձնաժողովի կազմակերպած ծրագիրը նախատեսված է կրթության ոլորտի ներկայացուցիչների մասնագիտական որակների բարձրացման համար: Այս անգամ մասնակցում էր 47 հոգի 19 երկրից. ռուսաց լեզվի ու գրականության ուսուցիչներ, բանասերներ, արվեստագետներ, Պուշկինի ստեղծագործական ժառանգության հետազոտողներ:
Ծրագիրը բացվել է Ռուս գրականության ինստիտուտում: Արարողությունն անց է կացրել Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մարկովը, Ա.Ս. Պուշկինի համառուսական թանգարանի տնօրեն Սերգեյ Նեկրասովը: Մասնակիցներն էքսկուրսիա են անցկացրել Գրականագիտական թանգարանում: Այդ օրերի ընթացքում դաախոսություններ են լսել՝ նվիրված պուշկինյան Պետերբուրգին, պոետի նկարներին եւ այլն: Առանձնացել է այցը «Ցարսկոյե Սելո»:
«Պուշկինյան Պետերբուրգի» եզրափակիչ միջոցառումը «կլոր սեղանն է» դարձել: Եզրափակելով հնգօրյա ծրագրի արդյունքները՝ ՌԳԻ ավագ գիտաշխատող Նիկիտա Օխոտինը նկատել է, որ շփումն օգտակար է եղել:





























