Բաքվում ընտանիքին երեք երեխաների հետ միասին վարձը չվճարելու պատճառով փողոց են նետել:

«ANS» հեռուստաալիքի հաղորդմամբ, երեք երեխաների հետ ընտանիքն արդեն ութ օր գիշերում է Ֆիզուլի այգում: Սայադովների ընտանիքը չի կարողացել վճարել բնակարանի վարձն ու ստիպված է եղել հաստատվել Բաքվի կենտրոնում գտնվողն այգում:

Ընտանիքի 55-ամյա հայրը՝ Թանրիվերդի Սայադովը, տառապում է տուբերկուլյոզով, նրա կինը՝ Լեյլա Սայադովան, տեսողական խնդիրների ունի, առաջին կարգի հաշմանդամ է: Ծնողներն անհանգստանում են իրենց երեխաների՝ 6-ամյա Աֆսանի, 2 տարեկան Ֆաթմայի եւ 3 ամսական Միր-Յուսիֆի համար: